<< ԴԵՊԻ ՈՍԿԻՆ >>

14:47 - 29 Հուն, 2021

Հուլիսի 1 –ից մեկշաբաթյա  օլիմպիական մարզումային ճամբար կկազմակերպվի Խորվաթիայում: Այն կրում է  << Դեպի ոսկին >>  անվանումը:

Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ուղեկցությամբ  միջոցառմանը հրավիրված է  նաև  Տոկիոյի օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարի մասնակից  Ֆերդինանդ Կարապետյանը / 73 կգ /:

Մինչ այդ Ֆերդինանդը մի քանի մարզընկերների հետ  յուրատեսակ հավաքի մասնակցեց Ծաղկաձորում: Այնտեղ հիմնական շեշտը դրվել է ընդհանուր և հատուկ ֆիզպատրաստականության որակների  բարելավմանը:

Այլ նորություններ